Բակո Սահակեան. «Անհրաժեշտ է ձեւաւորել Հայաստանի<br /> Պետեկամուտների կոմիտէի եւ ԼՂՀ Հարկային ծառայութեան<br /> փոխգործակցութեան յստակ մեխանիզմ»<br />


Բակո Սահակեան. «Անհրաժեշտ է ձեւաւորել Հայաստանի
Պետեկամուտների կոմիտէի եւ ԼՂՀ Հարկային ծառայութեան
փոխգործակցութեան յստակ մեխանիզմ»

  • 23-03-2009 13:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակեանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի պետական եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանի եւ նրա տեղակալ Արտաշէս Բեյբուդյանի հետ: Բ.Սահակեանը նշել է, որ անհրաժեշտ է ձեւաւորել Հայաստանի կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի եւ ԼՂՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան փոխգործակցութեան յստակ մեխանիզմ, ինչը հնարաւորութիւն կտայ աւելի արդիւնաւէտ կերպով լուծել առկայ խնդիրները, ընդլայնել ու զարգացնել երկու հայկական հանրապետութիւնների միջեւ համագործակցութիւնը: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան պետ Արտակ Բալայեանը:
  -   Տնտեսութիւն