Բակո Սահակյան. «Անհրաժեշտ է ձեւավորել Հայաստանի<br /> Պետեկամուտների կոմիտեի եւ ԼՂՀ Հարկային ծառայության<br /> փոխգործակցության հստակ մեխանիզմ»<br />


Բակո Սահակյան. «Անհրաժեշտ է ձեւավորել Հայաստանի
Պետեկամուտների կոմիտեի եւ ԼՂՀ Հարկային ծառայության
փոխգործակցության հստակ մեխանիզմ»

  • 23-03-2009 13:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա տեղակալ Արտաշես Բեյբուդյանի հետ: Բ.Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է ձեւավորել Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության փոխգործակցության հստակ մեխանիզմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով լուծել առկա խնդիրները, ընդլայնել ու զարգացնել երկու հայկական հանրապետությունների միջեւ համագործակցությունը: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play