«Նաիրիտը» մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ<br /> արտադրել,- հաւաստիացնում է Հայաստանի էներգետիկայի նախարարը<br />


«Նաիրիտը» մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ
արտադրել,- հաւաստիացնում է Հայաստանի էներգետիկայի նախարարը

  • 20-03-2009 20:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» քիմիական գործարանը, որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութեանը պարտք է շուրջ 1 մլրդ դրամ (մօտ 2,5 մլն ԱՄՆ դոլար), մարտի 20-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարտաւորուել է մինչեւ ամսուայ վերջը մարել մատակարարուած էլեկտրաէներգիայի դիմաց կուտակուած պարտքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը «Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու հայցով դիմել էր դատարան` փորձելով «պաշտօնապէս պարզել` ինչպիսի ֆինանսական հնարաւորութիւններ ունի» իրենց ամենամեծ սպառողներից մէկը: «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերութեան գլխաւոր տնօրէն Վահան Մելքոնեանը, ով այսօր գտնւում էր Մոսկուայում, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հեռախօսազրոյցում յայտարարել է, որ Ռուսաստանում պատրաստւում է նոր պայմանագրեր կնքել եւ մարել նախկին պարտքերը: «Գործարանի ակտիւները բազմաթիւ անգամ գերազանցում են այս գումարը, որով փորձ է կատարւում սնանկ յայտարարել գործարանը: Դա ողբերգական գումար չէ»,- ասել է Վ.Մելքոնեանը: Գործարանում էներգակիրների ծախսը կազմում է արտադրուող կաուչուկի ինքնարժէքի մօտ 70 տոկոսը: Գործարանի պարտքն ընդհանուր առմամբ շուրջ 45 միլիոն դոլար է, որից 600 հազար դոլարն աշխատավարձի պարտք է: Սակայն «Հայէլցանցեր» ընկերութեան տնօրէն Եվգենի Գլադունչիկը թերահավատ է: «Նաիրիտը չի աշխատում, այն գոյատեւում է: Նրա աշխատանքի սկզբունքն է պարզապէս մի կերպ գոյատեւել: Խնդիրը հենց դրանում է: Ընդ որում, սա ամէնեւին էլ առաջին խափանումը չէ: Որքան որ ես աշխատում եմ նրանց հետ, նրանք միշտ ասում են, որ փող կունենան վաղը: Այդ վաղը տեւում է արդէն 6 տարի»,- ասել է նա: Հայաստանի կառավարութիւնը «Նաիրիտ» գործարանի 10 տոկոսի բաժնետէրն է: Ըստ էներգետիկայի նախարար Արմէն Մովսիսեանի, «Նաիրիտ» գործարանում ստեղծուած իրավիճակի պատճառը տնտեսական ճգնաժամն է: «Շրջանառու միջոցները, որոնք դառձել էին արտադրանք, մնացին պահեստներում: Ժամանակ էր պէտք, որ գները կայունանային եւ շուկայ գտնուէր, որ կարողանային իրացնել»,- նշել է նախարարը: Նա հաւաստիացրել է, որ անցած տարուայ դեկտեմբերի 1-ից պարապուրդի մատնուած գործարանը մինչեւ ապրիլի 15-ը կրկին կսկսի կաուչուկ արտադրել:
  -   Տնտեսութիւն