Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ»<br /> ընկերութիւնների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ<br /> ժամանակացոյցի<br />


Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ»
ընկերութիւնների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ
ժամանակացոյցի

  • 19-03-2009 23:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապահովագրական «Յունիռեսո» եւ հանքարդյուանբերական «Գեգամետ» ընկերութիւնների ծրագրերի իրականացումն ընթանում է ըստ ժամանակացոյցի: Ծրագրերի նախաձեռնող «Յունիինվեստ» ընկերութեան տնօրէն, հայկական «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ եւ բանկի հիմնադիր ռուսաստանեան «Յունիաստրում Բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանը, պատասխանելով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցերին` նշեց, որ «Յունիռեսո»-ն կսկսի աշխատել մօտ ժամանակներս: Նրա խօսքերով, ամէն ինչ պատրաստ է ապահովագրական ընկերութեան աշխատանքն սկսելուն, 2 մլն դոլար ծաւալով կապիտալը ներդրուել է: Ներկայումս մշակւում են ընկերութեան հիմնական ծրագրերը եւ ծառայութիւնների մատուցման պայմանները: Նշուեց, որ «Յունիռեսո»-ն սկզբնական փուլում կզբաղուի աւտոմեքենաների, անշարժ գոյքի եւ սարքավորումների ապահովագրութեամբ, իսկ 2010թ.-ից նախատեսւում է մատուցել նաեւ կեանքի եւ առողջութեան ապահովագրական ծառայութիւններ: Ըստ Գ.Զաքարյանի, «Գեգամետ»-ի համար ձեռք է բերուած սարքավորումների մօտ 30%-ը, ներկայումս իրականացւում է հանքարդյունահանման աշխատանքների եւ կառուցուելիք գործարանի նախագծումը, ՀՀ պատկան մարմիններից ստացւում են ընկերութեան գործունէութեան ծաւալման համար անհրաժեշտ լիցենզիաները եւ թույլտվությունները: «Կարծում եմ, որ 2009թ.-ի ամռանը կսկուի հանքավայրի շահագործումը եւ գործարանի շինարարութիւնը»,-յայտնեց նա: Յիշեցնենք, որ նշուած ծրագրերի իրականացման մեկնարկը տալու մասին յայտարարուել էր 2008թ.-ի նոյեմբերին: «Յունիռեսո»-ի հիմնադիրներն են Գ.Զաքարյանը եւ ռուսաստանեան «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերութեան հիմնադիր Սերգեյ Սարկիսովը: Գ.Զաքարյանը նշել էր, որ առաջիկայ երկու-երեք տարուայ ընթացքում «Յունիռեսո» կանոնադրական կապիտալը ծաւալը նախատեսւում է հասցնել 10 մլն դոլարի: «Գեգամետ»-ի ներդրումային ծրագրի արժողութիւնը 25 մլն ԱՄՆ դոլար է: Այն համատեղ իրականացնում են «Յունիաստրում Բանկ»-ը, «Յունիբանկ»-ը, հայկական «Metta Group» եւ Բրիտանական Վիրջինյան կղզիների «Torront Holdings Limited» ընկերութիւնները: Ներդրումային նախագիծը ներառում է Շորժայի եւ Ջիլի երկաթ-քրոմի հանքավայրերի շահագործումը, լեռնահարստացման կոմբինատի կառուցումը, հրակայուն աղիւսների /տարեկան 20 մլն հատ հզորութեամբ/, ցեմենտի ստացման հաւելանիւթերի /տարեկան 150 հազար տոննա հզորութեամբ/, քրոմի խթանյութի /տարեկան 50 հազար տոննա հզորութեամբ/ եւ երկաթաքրոմի /տարեկան 20 հազար տոննա հզորութեամբ/ գործարանների շինարարութիւնը: Հնարաւոր է համարուել նաեւ նշուած հանքավայրերի հանքանիւթից ոսկու եւ պլատինի կորզումը: Նախատեսւում է, որ «Գեգամետ»-ի ծրագրերի իրականացման արդյուքնում կստեղծուի 500 աշխատատեղ:
  -   Տնտեսութիւն