«Կոնվերս բանկ»-ը սկսել է միջնաժամկէտ պարտատոմսերի<br /> արժեկտրօնների վճարումը<br />


«Կոնվերս բանկ»-ը սկսել է միջնաժամկէտ պարտատոմսերի
արժեկտրօնների վճարումը

  • 19-03-2009 15:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 16-ից սկսել է իր անուանական միջնաժամկէտ պարտատոմսերի արժեկտրօնների վճարումը: Մէկ պարատոմսի դիմաց վճարւող արժեկտրօնի չափը կազմում է 787,1 դրամ (տուեալ արժեկտրօնի վճարման ենթակայ ընդհանուր գումարը` 7 871 000 դրամ): Մարտի 17-ի դրութեամբ բանկն արդէն վճարել էր մօտ 7 866 277 դրամ: Յիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» իր անուանական, միջնաժամկէտ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարուայ դեկտեմբերի 16-ին: Տեղաբաշխուած պարտատոմսերի անուանական ծաւալը կազմում է 300 մլն ՀՀ դրամ, մարման ժամկէտը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրօնները վճարւում են եռամսյակային յաճախականութեամբ: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անուանական ծաւալը կազմում է 1,5 մլրդ ՀՀ դրամ` 50 հազ. հատ` իւրաքանչիւրը 30 հազ. ՀՀ դրամ անուանական արժէքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացուելու է մէկից աւելի տրանշերով:
  -   Տնտեսութիւն