«Կոնվերս բանկ»-ը սկսել է միջնաժամկէտ պարտատոմսերի
արժեկտրօնների վճարումը
19-03-2009 15:06:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի
16-ից սկսել է իր անուանական միջնաժամկէտ պարտատոմսերի
արժեկտրօնների վճարումը: Մէկ պարատոմսի դիմաց վճարւող արժեկտրօնի
չափը կազմում է 787,1 դրամ (տուեալ արժեկտրօնի վճարման ենթակայ
ընդհանուր գումարը` 7 871 000 դրամ): Մարտի 17-ի դրութեամբ բանկն
արդէն վճարել էր մօտ 7 866 277 դրամ:
Յիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» իր անուանական, միջնաժամկէտ
պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած
տարուայ դեկտեմբերի 16-ին:
Տեղաբաշխուած պարտատոմսերի անուանական ծաւալը կազմում է 300 մլն
ՀՀ դրամ, մարման ժամկէտը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը`
10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրօնները վճարւում են եռամսյակային
յաճախականութեամբ:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անուանական
ծաւալը կազմում է 1,5 մլրդ ՀՀ դրամ` 50 հազ. հատ` իւրաքանչիւրը
30 հազ. ՀՀ դրամ անուանական արժէքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն
իրականացուելու է մէկից աւելի տրանշերով: