Անցկացուել է 52 շաբաթ մարման ժամկէտով Հայաստանի պետական<br /> պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ<br />


Անցկացուել է 52 շաբաթ մարման ժամկէտով Հայաստանի պետական
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

  • 17-03-2009 14:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկէտով ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկէտ AMGT52163100 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, տեղաբաշխման ենթակայ պարտատոմսերի ծաւալը 1 մլրդ 500 մլն դրամ էր, իսկ պահանջարկը` 450 մլն դրամ, որից մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծաւալը կազմել է 450 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացուած հասոյթը կազմել է 406 մլն 616 հազար 63 դրամ: Տեղաբաշխման միջին կշռուած եկամտաբերությունը 10,5523% է, իսկ տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10,9831%: Աճուրդին մասնակցել են 2 դիլեր:
  -   Տնտեսութիւն