Անցկացուել է 52 շաբաթ մարման ժամկէտով Հայաստանի պետական
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
17-03-2009 14:58:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին տեղի է ունեցել
52 շաբաթ մարման ժամկէտով ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկէտ
AMGT52163100 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի բաժնի, տեղաբաշխման ենթակայ
պարտատոմսերի ծաւալը 1 մլրդ 500 մլն դրամ էր, իսկ պահանջարկը` 450
մլն դրամ, որից մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի
տեղաբաշխման ծաւալը կազմել է 450 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացուած
հասոյթը կազմել է 406 մլն 616 հազար 63 դրամ: Տեղաբաշխման միջին
կշռուած եկամտաբերությունը 10,5523% է, իսկ տեղաբաշխման սահմանային
եկամտաբերությունը` 10,9831%:
Աճուրդին մասնակցել են 2 դիլեր: