«Ամբերի» մրցաշարում Լեւոն Արոնեանը առաջատարի դիրքում է<br />


«Ամբերի» մրցաշարում Լեւոն Արոնեանը առաջատարի դիրքում է

  • 16-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկած «Մելոդի Ամբեր» անուանումով շախմատի միջազգային մրցաշարում կայացել է 2 փուլ: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնեանը առաջին փուլի եւ «կոյր», եւ արագ շախմատում յաղթել է Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա): 2-րդ փուլի «կոյր» պարտիայում Արոնեանը զիջել է, իսկ արագում առաւելութեան է հասել Պետեր Լեկոյի (Հունգարիա) նկատմամբ: Արոնեանը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) 4 հնարաւորից վաստակել են 3-ական միաւոր եւ ստանձնել են առաջատարի դերը:
  -   Սպորտ