«Ամբերի» մրցաշարում Լեւոն Արոնյանը առաջատարի դիրքում է<br />


«Ամբերի» մրցաշարում Լեւոն Արոնյանը առաջատարի դիրքում է

  • 16-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկած «Մելոդի Ամբեր» անվանումով շախմատի միջազգային մրցաշարում կայացել է 2 փուլ: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին փուլի եւ «կույր», եւ արագ շախմատում հաղթել է Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա): 2-րդ փուլի «կույր» պարտիայում Արոնյանը զիջել է, իսկ արագում առավելության է հասել Պետեր Լեկոյի (Հունգարիա) նկատմամբ: Արոնյանը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր եւ ստանձնել են առաջատարի դերը:
Նոյյան տապան  -   Սպորտ