Հայաստանի ԻՏՁ միութիւնը եւ ՊԵԿ-ը կմշակեն ՏՀՏ ոլորտի<br /> մաքսային ընթացակարգերի պարզեցման օրենսդրական առաջարկներ<br />


Հայաստանի ԻՏՁ միութիւնը եւ ՊԵԿ-ը կմշակեն ՏՀՏ ոլորտի
մաքսային ընթացակարգերի պարզեցման օրենսդրական առաջարկներ

  • 13-03-2009 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մաքսային սահմանին «Գործարքի գնով» մաքսային ձեւակերպումների բաժինն ընդհանուրի մէջ աճել եւ մօտեցել է 60%-ի: Այս մասին մարտի 13-ին անցկացուած «Օրենսդրական բարեփոխումներ մաքսային ծառայութիւնների ոլորտում» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ յայտնեց ՀՀ կառավարութեանն առընթեր Պետեկամուտների կոմիտէի (ՊԵԿ) Մաքսային հսկողութեան վարչութեան պետ Ալբերտ Յարութիւնեյանը: Միջոցառումը կազմակերպուել էր Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) կողմից: Ա.Յարութիւնեյանը թուարկեց տեղեկատուական տեխնոլոգիաների մի շարք ընկերութիւններ, որոնք իրենց ապրանքները ներմուծում են բացառապէս ըստ «գործարքի գնի» մաքսային ձեւակերպումներով: ՊԵԿ-ի պաշտօնեան արձագանքեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրէն Կարեն Վարդանեանի նաեւ այն առաջարկին, որ Հարաւ Արեւելյան Ասիայի երկրները, մասնաւորապէս, Չինաստանն, ընդգրկվի այն երկրների ցանկում, որտեղից ՏՀՏ ոլորտի ապրանքների ներմուծման մաքսային ձեւակերպումները կատարուեն ըստ «գործարքի գնի»: Նա նշեց, որ այդ պարագայում խնդիրը ներմուծողների կողմից փաստաթղթերի ճիշտ ձեւակերպման մէջ է: Ա.Յարութիւնեյանը վերաարտահանման ռեժիմով ապրանքների մաքսային ձեւկերպումների իրականացման առումով առանձնացրեց Ռուսաստանից Հայաստան, յետոյ` Վրաստան, ԱՄՆ-ից Հայաստան, յետոյ` Իրան, ապրանքների վերաարտահանման խնդիրը, որը լուծելու համար ՀՀ մաքսային իշխանութիւնները նպատակահարմար են համարում այդ ապրանքները «մաքսային պահեստի» ռեժիմով ձեւակերպելու եղանակը: Բացի այդ, ԻՏՁՄ-ի գործադիր ընօրենն առաջարկեց կրճատել «երկակի նշանակութեան» ապրանքների ցանկը, անցնել ապրանքների` պետական պատկան մարմնի կողմից այդ նշանակութեան լինել-չլինելոււ եզրակացութիւնը մաքսային հսկողութեան տարածքում եւ ներկայիս մէկ ամսուայ փոխարէն 1 օրում տրամադրելուն, ինչպէս նաեւ պարզեցնել երաշխիքային սպասարկման համար անհրաժեշտ ապրաքների ներմուծման եւ արտահանման ռեժիմները: Ա.Յարութիւնեանն, իր հերթին առաջարկեց դիմել ՀՀ կառավարութեանը` նշուած խնդիրներին առնչուող իրաւական ակտերում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու փաթեթի մշակման ակնկալիքով: ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յայտնեց, որ Խորհրդի դեկտեմբերի նիստի ժամանակ վարչապետը տուել է նշուած խնդիրների լուծմանն ուղղուած յանձնարարականներ: Վարչապետին տեղեկացվել է կանադական փորձի մասին, ըստ որի, հիմք է ընդունվում ապրանքի ծագման երկրում դրա «երկակի նշանակութեան» լինել-չլինելու մասին եզրակացութիւնը: Ա.Գրիգորեանը ցանկութիւն յայտնեց, որ այն օրենսդրական մօտեցումները, որոնք, ըստ ՊԵԿ-ի, հնարաւոր է կիրառել մաքսային ոլորտում, քննարկուեն, եւ ՏՏ ԶԱԽ-ի մարտի վերջին անցկացուելիք նիստին ներկայացուեն ՀՀ վարչապետին: Ա.Յարութիւնեյանը համաձայնեց ՏՏ ԶԱԽ-ի քարտուղարի առաջարկին: «Կլոր սեղանին» մասնակցեցին նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան, Հայաստանի գործատուների հանրապետական միութեան, Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամի եւ տեղեկատուական-հեռահաղորդակցության ոլորտի ընկերութիւնների ներկայացուցիչներ:
  -   Տնտեսութիւն