«Արդշինինվեստբանկ»-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրօնների<br /> առաջին վճարումը<br />


«Արդշինինվեստբանկ»-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրօնների
առաջին վճարումը

  • 09-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդշինինվեստբանկն իրականացրեց առաջին թողարկման պարտատոմսերի արժեկտրօնների վճարումը` իւրաքանչիւր պարտատոմսի դիմաց 250 դրամ: «Արդշինինվեստբանկ»-ի պարտատոմսերի առաջին թողարկման ծաւալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջութեամբ տեղաբաշխվել է 2008թ.-ի դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի արժեկտրօնային եկամուտները վճարուելու են եռամսյակային պարբերականութեամբ - երկրորդ վճարումը տեղի կունենայ յունիսի 5-ին, երրորդ վճարումը` սեպտեմբերի 5-ին, իսկ չորրորդ վճարումը եւ պարտատոմսերի մարումը` դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի տարեկան արժեկտրօնային եկամտաբերությունը 10 տոկոս է: Հաշուի առնելով առաջին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման յաջող ընթացքը, «Արդշինինվեստբանկ»-ի կողմից նախատեսուել է այս տարուայ ընթացքում իրականացնել նաեւ պարտատոմսերի երկրորդ թողարկումը:
  -   Տնտեսութիւն