Ն.Երիցյան. Հայաստանն ունի դեղագործութեան եւ զբօսաշրջութեան<br /> ոլորտները զարգացնելու ներուժ<br />


Ն.Երիցյան. Հայաստանն ունի դեղագործութեան եւ զբօսաշրջութեան
ոլորտները զարգացնելու ներուժ

  • 07-03-2009 21:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տնտեսութեան արտահանման ներուժի մեծացման եւ դիվերսիֆիկացման տեսակետից շատ կարեւոր են տեղեկատուական եւ բարձր տեխնոլոգիաների, զբօսաշրջութեան եւ դեղագործութեան ոլորտները: Դեղագործութեան ոլորտում արտադրութեան ծաւալները մեծացնելու հնարաւորութիւնները կապուած են համաշխարհային շուկայի աճող պահանջարկի հետ: Այս մասին մարտի 7-ին յայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի «Լիկվոր» դեղագործական ընկերութիւն այցից յետոյ: Նախարարը պարզաբանեց, որ զանգվածային արտադրութեան դեղերի համաշխարհային շուկան տարէցտարի ընդլայնվելու է, մեծանալու է առողջապահական ծառայութhւների պահանջարկը եւ ներկայումս աշխարհում կայ դեղերի որոշակի պակասուրդ: «Արտադրական, տեխնոլոգիական եւ գիտական հնարաւորութիւններ, բարձր գիտելիքներով օժտուած աշխատուժ, կադրերի պատրաստման համալսարանական ներուժ ունեցող երկրները դեղագործութեան եւ զբօսաշրջութեան ոլորտները սահմանում են որպէս առաջնահերթութիւն: Մենք այդ ներուժն ունենք, եւ հոյս ունենք, որ դրա զարգացմանը զուգընթաց հնարաւոր կլինի անցում կատարել մեր կողմից ստեղծուած դեղերի վաճառքին: Բայց դրան հասնելու համար ժամանակ կայ»,-նշեց Ն.Երիցյանը: Նրա խօսքերով, Հայաստանի դեղագործութեան ոլորտի ընկերութիւնները նշուած ներուժի օգտագործման շնորհիւ կարող են արագ ընդլայնվել, ներդրումներ կատարել գիտատեխնոլոգիական մշակումների մէջ եւ թողարկել սեփական ապրանքանիշով դեղորայքի մի քանի տեսակներ` շատ աւելի բարձր գնով: Նշուեց նաեւ, որ հայկական ընկերություններն ունեն նաեւ ներքին շուկայում առաջին անհրաժեշտութեան դեղերի շուկայի որոշակի նիշը ծածկելու հնարաւորութիւն: Ն.Երիցյանը նաեւ յաւելեց, որ տնտեսութեան բոլոր ոլորտների ձեռնարկութիւններն ունեն արտահանման եւ շուկայավարման խնդիրներ, որոնք լուծելու համար կառավարութիւնը նախատեսում է ցուցաբերել նաեւ ինստիտուցիոնալ օժանդակություն` Զարգացման հայկական գործակալութեան, Մրցունակութեան ազգային խորհրդի կարողութիւնները գործադրելով:
  -   Տնտեսութիւն