Ղարաբաղցի մարզիկը դարձաւ Ֆրանսիայի վազքարշաւի յաղթող<br />


Ղարաբաղցի մարզիկը դարձաւ Ֆրանսիայի վազքարշաւի յաղթող

  • 06-03-2009 18:58:00   |   |  Սպորտ
ՄՅՈԴՈՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Մյոդոն քաղաքում 1990թ.-ից անցկացուող ամենամեայ վազքարշաւին ապրիլի 5-ին առաջին անգամ մասնակցում էին ԼՂՀ մարզիկներ` Աշոտ Հայրապետեանը եւ Արթուր Պետրոսեանը: 4900 մ. վազքատարածության մրցումներում, որին մասնակցում էին աւելի քան 600 մարզիկներ, Աշոտ Հայրապետեանը գերազանցեց բոլորին եւ գրաւեց առաջին տեղը: Նշուած վազքատարածութունը մարզիկն անցաւ 15 րոպե 37 վայրկեանում` 9 վայրկյանով բարելաւելով նախորդ տարուայ յաղթողի արձանագրած ցուցանիշը: Արցախցի երկրորդ մարզիկը` Արթուր Պետրոսեանը, գրաւեց չորրորդ տեղը` ընդհանուր մասնակիցների, եւ երրորդ տեղը` իր կատեգորիայի մասնակիցների թւում:
  -   Սպորտ