Հայաստանեան շուկայում տիրող իրավիճակը խիստ հսկողութեան տակ<br /> է վերցուած<br />


Հայաստանեան շուկայում տիրող իրավիճակը խիստ հսկողութեան տակ
է վերցուած

  • 03-03-2009 17:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը խիստ վերահսկողութեան տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանաւորուած դրամի փոխարժէքի լողացող կուրսին վերադարձով: Մարտի 3-ի առաւօտեան հրաւիրած խորհրդակցութեանը յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը յանձնարարել է ընդլայնել առաջին անհրաժեշտութեան ապրանքների մոնիտորինգը: Մոնիտորինգի ենթակայ ապրանքների ցանկը 25-ից հասցուել է 40-ի, յաճախականութիւնն առայժմ ամենժամյա է: Արդիւնքները կամփոփուեն իւրաքանչիւր օրուայ աւարտին` հնարավորինս օպերատիւ արձագանքի համար: Ստեղծուած աշխատանքային խումբը, մոնիտորինգի ամենժամյա արդիւնքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր: Արդէն իսկ արձանագրուել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչութեամբ պարզաբանումներ են ստացուել խոշոր տնտեսվարողներից, կատարուել են նախազգուշացումներ, տրուել են օրէնքի պարզաբանումներ, ինչի շնորհիւ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: «ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` յատկապէս խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունէութիւն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպէս նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժէքի լողացող քաղաքականութեանը վերադարձի պատճառաբանութեամբ գների չհիմնաւորուած բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնութիւններից»,- ասուած է Յանձնաժողովի հաղորդագրութիւնում:
  -   Տնտեսութիւն