Հայաստանյան շուկայում տիրող իրավիճակը խիստ հսկողության տակ<br /> է վերցված<br />


Հայաստանյան շուկայում տիրող իրավիճակը խիստ հսկողության տակ
է վերցված

  • 03-03-2009 17:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է վերցրել շուկայում տեղի ունեցող զարգացումները` պայմանավորված դրամի փոխարժեքի լողացող կուրսին վերադարձով: Մարտի 3-ի առավոտյան հրավիրած խորհրդակցությանը հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հանձնարարել է ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների մոնիտորինգը: Մոնիտորինգի ենթակա ապրանքների ցանկը 25-ից հասցվել է 40-ի, հաճախականությունն առայժմ ամենժամյա է: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր օրվա ավարտին` հնարավորինս օպերատիվ արձագանքի համար: Ստեղծված աշխատանքային խումբը, մոնիտորինգի ամենժամյա արդյունքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր: Արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից»,- ասված է Հանձնաժողովի հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play