ՀՀ ԿԲ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի<br /> միջեւ կնքուել է Հայաստանի ՓՄՁ-ների խրախուսման 50 մլն դոլարի<br /> վարկային պայմանագիր<br />


ՀՀ ԿԲ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի
միջեւ կնքուել է Հայաստանի ՓՄՁ-ների խրախուսման 50 մլն դոլարի
վարկային պայմանագիր

  • 27-02-2009 23:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ կնքուել է պայմանագիր 50 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկային ռեսուրսների ներգրաւման վերաբերեալ: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը եւ Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսը: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, վարկաւորուող ծրագրի նպատակն է Հայաստանում մասնաւոր փոքր ու միջին ձեռներեցութեան խրախուսումը եւ զարգացումը` միջին ժամկէտայնութեան վարկային միջոցների հասանելիութեան մակարդակը բարձրացնելու միջոցով: Ծրագրի իրականացումը նպաստաւոր պայմաններ է ստեղծելու նաեւ ծրագրում ներգրաւուած հայկական բանկերի համար: Վարկային միջոցները ՎԶՄԲ-ից ՀՀ ԿԲ-ին են տրամադրւում 26,5 տարի մարման եւ 5 տարի արտօնեալ ժամկէտով` ՀՀ Ֆինանսների նախարարութեան երաշխավորությամբ: Վարկային միջոցները տեղաբաշխվելու են ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպութիւնների միջոցով, որոնց հետ ՀՀ ԿԲ-ն կնքելու է վարկային պայմանագրեր: Գործընկեր ֆինանսական կազմակերպութիւնների ընտրութիւնը իրականացուելու է մրցութային կարգով` Համաշխարհային բանկի կողմից սահմանուած չափանիշների հիման վրայ: Հաշուի առնելով, որ ՀՀ տարածքում գործող ՓՄՁ-ների գերակշիռ մասի եկամուտներն ու ծախսերն արտայայտւում են ՀՀ դրամով, սպասւում է, որ վարկերի մեծ մասը կտրամադրուի ազգային արժոյթով, սակայն ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռում վարկաւորումն իրականացնել նաեւ ԱՄՆ դոլարով, եթէ վարկառուները կներկայացնեն այդպիսի պահանջ եւ կհիմնաւորեն իրենց արտարժութային եկամուտների աղբիւրները: Ծրագրի շրջանակներում վարկային միջոցների կարող են հաւակնել ՀՀ տարածքում գրանցուած մասնաւոր ձեռնարկութիւնները, որոնց տարեկան շրջանառութիւնը չի գերազանցում 500 միլիոն դրամը (մօտ 1 մլն 635 հազար ԱՄՆ դոլար ): Ծրագիրն իրականացուելու է ՀՀ ԿԲ կողմից 2001թ.-ին հիմնադրուած «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենեակ» հիմնարկի միջոցով:
  -   Տնտեսութիւն