Համաշխարհային բանկը եւս 35 միլիոն դոլար կրամադրի Հայաստանին
27-02-2009 17:44:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկը
յայտարարել է, որ պարզեցուած համակարգով առաջին օժանդակությունը
տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին
յաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի
Միջազգային զարգացման ընկերակցութեան կողմից (IDA) Հայաստանին
յատկացուել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն:
Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, Համաշխարհային բանկի խորհուրդը
հաստատել է փոխառությունները` հաշուի առնելով «յստակ նշանները, որ
երկու երկրներում ժողովուրդները տուժում են ճգնաժամից»:
Օրերս Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին
յատկացուելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար
ընդհանուր գումարով, ինչպէս նաեւ երկրին տրամադրուելիք 1,5 միլիոն
դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը անցած շաբաթավերջին
«Ազատութիւն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Հայաստանի
կառավարութիւնը եւ Համաշխարհային բանկը համաձայնութիւն են ձեռք
բերել 525 միլիոն դոլարի շուրջ: «Դրանք ծրագրեր են, որոնք ուղղուած
են լինելու ենթակառուցուածքների ձեւաւորմանը, կրթական համակարգի
բարեփոխումներին, այսինքն` Համաշխարհային բանկի հետ մեր ծրագրերը
բոլոր ոլորտների հետ առնչութիւն ունեն, եւ կարծում ենք, որ այդ
ծրագրերի արագ, էֆեկտիվ իրականացումը կմեղմի համաշխարհային
տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութիւնները մեզ վրայ», - ասել
էր վարչապետը: