Հայաստանի կառավարութիւնը կարող է հրաժարուել ռիսկայնության<br /> բարձր մակարդակի ծախսերից<br />


Հայաստանի կառավարութիւնը կարող է հրաժարուել ռիսկայնության
բարձր մակարդակի ծախսերից

  • 26-02-2009 14:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գերատեսչութիւններից եւ համայնքներից շատերը դեռեւս չեն կատարել օրէնքով սահմանուած այն պահանջը, որը վերաբերում է ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություների եզրակացություններին համայնքների եւ գերատեսչութիւնների կողմից պատասխանների ներկայացմանը: ՀՀ կառավարութեան փետրուարի 26-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ իր կողմից այսօր տրվելիք հանձնարարկանի համաձայն, օրէնքի նշուած պահանջը պէտք է կատարուի առաջիկայ մէկ շաբաթուայ ընթացքում, հակառակ դէպքում` «ստիպուած կլինենք այլ միջոցների դիմել»: Բացի այդ, ՀՀ վարչապետի խօսքերով, 2008թ.-ին Վերահսկիչ պալատի իրականացրած աշխատանքները ցոյց են տուել, որ կան բիւջէի ծախսերի արդիւնաւէտութեան ապահովման լուրջ խնդիրներ: Նշուեց, որ Վերահսկիչ պալատի նախագահին առաջարկուել է իրականացնել բիւջէտային ծախսերի արդիւնաւէտութեան ռիսկերի վերլուծութեան վրայ հիմնուած վերահսկողութիւն: Ըստ Տ.Սարգսեյանի, Վերահսկիչ պալատի նախագահը պէտք է կառավարութեանը ներկայացնի այն ոլորտների ցանկը, որտեղ ստուգումների արդիւնքներով արձանագրուել է ծախսերի ռիսկայնության չափազանց բարձր մակարդակ: Նա յաւելեց, որ այդ ռիսկայնության մակարդակի անփոփոխ մնալու դէպքում կառավարութիւնը կհրաժարուի նշուած ծախսերից, «մանաւանդ, եթէ գերատեսչութիւնները Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդիւնքների հիման վրայ դասեր չեն քաղել»: Վարչապետն ընդգծեց, որ այդ ծախսերից հրաժարուելը, հնարաւոր է, հանգեցնի ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի լուրջ խնայողութիւնների:
  -   Տնտեսութիւն