ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ 2006 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ<br /> ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՒԱՐԱՐ»<br />


ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ 2006 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՒԱՐԱՐ»

  • 26-01-2007 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետութիւնում քաղաքաշինական գործունէութիւն ծաւալող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու արդիւնքում, 2006թ.-ին պետական եւ համայնքային բիւջէ է մուտքագրուել մօտ 54 մլն 200 հազար դրամ (մօտ 148 հազար ԱՄՆ դոլար): Յունվարի 25-ին ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեան ներկայացրած տարեկան հաշուետւութեան համաձայն, 2006թ.-ին պետբիւջէի միջոցներով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել 761 անձանց, որոնցից 74-ը ձեռք են բերել բնակարան կամ բնակելի տուն: Ըստ հաշուետւութեան, 2006թ.-ին մշակtyել եւ ՀՀ կառավարութեան կողմից հաստատուել են 26 քաղաքային եւ գիւղական համայնքների գլխաւոր հատակագծերի փաթեթները: Նախարարութիւնը շարունակել է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ՆՏՓ) միասնական համակարգի ստեղծման գործընթացը, կատարուել են հանրապետութեան 4 գլխաւոր մայրուղիների ճանապարհամերձ հատուածների գոյքագրման կամ կառուցապատման աշխատանքներ: ՀՀ վարչապետը նախարարութեանը յանձնարարել է մեկամսեայ ժամկէտում ուսումնասիրել 2005-2006թթ.-ին փախստականների բնակարանային ապահովման խնդրի լուծման ծրագրի իրականացման վիճակը եւ առաջարկութիւններ ներկայացնել գործընթացն արագացնելու նպատակով: Յանձնարարուել է նաեւ հնարավորինս ուժեղացնել վերահսկողութիւնը յատկապէս շէնքերի ու շինութիւնների սեյսմակայունութեան ապահովման, տարածքների կառուցապատման սահմանուած նորմերի պահպանման նկատմամբ: Վարչապետը ՀՀ Քաղաքաշինութեան նախարարութեան 2006թ.-ի գործունէութիւնը գնահատել է «բաւարար»:
  -   Տնտեսութիւն