ԲՐԻՒՍԷԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ<br />


ԲՐԻՒՍԷԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐԵՐ

  • 26-01-2007 15:05:00   |   |  Մշակոյթ
ԲՐԻՒՍԷԼ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլի Եւրոպական թաղամասում գտնուող «Espace Senghor» մշակոյթային կենտրոնում յունվարի 24-ին սկսուել են Հայկական մշակոյթի օրերը: Մէկ շաբաթուայ ընթացքում եւրոպացի հանդիսատեսին կներկայացուեն հայկական մշակոյթի տարբեր ոլորտները` նկարչական արուեստը, երաժշտութիւնը, պարը, կինոն: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, միջոցառումների շարքում առաջինը բացուել է Նորիկ Անտոնեանի անհատական ցուցահանդէսը, ապա տեղի է ունեցել ֆրանսիացի ռեժիսորներ Մ.Բիսոյի եւ Դ. Մարտենսի նկարահանած «Ոգու ճանապարհները. Եղիշ Մանուկեան» ֆիլմի ցուցադրումը, որը պատմում է ԱՄՆ-ում բնակուող յայտնի դուդուկահար Եղիշ Մանուկեանի Հայաստան կատարած ճամփորդության մասին: Առաջիկն օրերի ընթացքում բրյուսելցիները կկարողանան ունկդրել «Հայ երաժշտութեան գլուխգործոցներ» համոյթի եւ «Արաքս» պարի համոյթի կատարումները, կդիտեն Ռ.Գեդիկյանի «Ճանապարհորդութիւն դէպի Հայաստան» ֆիլմը: «Espace Senghor»-ում տեղի ունեցող մշակոյթային միջոցառումները Բելգիայում հայկական մշակոյթին նուիրուած այս տարի ծրագրուած միջոցառումներից առաջինն են:
  -   Մշակոյթ