2007 Թ.-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br /> USAID-Ի CAPS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ<br /> ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ<br />


2007 Թ.-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ
USAID-Ի CAPS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • 25-01-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հիւրանոցների միութիւնը (ՀՀՄ), Հայաստանի զբոսավարների գիլդիան (ՀԶԳ), Հայաստանի ներգնա տուրօպերատորների միութիւնը (ՀՆՏՄ), Զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութիւնը (ԶԶՀԳ) եւ Հայաստանի ռեստորանների ֆեդերացիան (ՀՌՖ) 2007թ.-ին կշարունակեն համագործակցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ եւ կստանան տեխնիկական օժանդակություն: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց CAPS ծրագրի զբօսաշրջութեան կլաստերի համակարգող Արմինէ Իսրայելեանը: Նրա խօսքերով, փետրուարի վերջին նախատեսւում է զբօսաշրջութեան ոլորտի ամերիկացի փորձագէտ Ջիմ Ֆիլիպսի այցելութիւնը Հայաստան, որը մասնակցելու է թուարկուած կազմակերպութիւնների այս տարուայ գործունէութեան ռազմավարութեան մշակման, ինչպէս նաեւ տարեկան բիզնես-պլանների կազմման աշխատանքներին: Ըստ Ա.Իսրայելեանի, գարնանը ՀՀՄ-ի եւ ՀՌՖ-ի աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի համար չորրորդ անգամ կանցկացուեն ծառայութիւնների մատուցման երկշաբաթյա դասընթացներ: Դասընթացները կը վարեն Ամերիկեան հիւրանոցների ասոցիացիայի բարձրակարգ մասնագէտները: Նախատեսւում է նաեւ թարմացնել նշուած կազմակերպութիւնների գործող ինտերնետային կայքերը եւ ստեղծել կայքեր այն ընկերութիւնների համար, որոնք դեռեւս այն չունեն: Նշուեց, որ CAPS ծրագրի շրջանակներում օժանդակություն կստանան նաեւ արտերկրում Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտը ներկայացնող մի շարք նախաձեռնություններ:
  -   Տնտեսութիւն