2006 Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ Է<br /> 220 ՄԼՐԴ 683 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ<br />


2006 Թ.-ԻՆ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ Է
220 ՄԼՐԴ 683 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

  • 25-01-2007 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան կողմից հավաքագրվել են 220 մլրդ 683 մլն դրամ (մօտ 604 մլն ԱՄՆ դոլար) եկամուտներ` ծրագրաւորուած 220 մլրդ 417 մլն դրամի դիմաց, կամ գերակատարումը կազմել է շուրջ 266 մլն դրամ: 2005թ.-ի համեմատ փաստացի աճը կազմել է շուրջ 47 մլրդ դրամ (կամ 27%): ՀՀ վարչապետին ներկայացրած հաշուետւութեան համաձայն, հարկային եկամուտների աճը վերջին տարիների կտրուածքով ունեցել է կայուն եւ համաչափ բնոյթ: Ըստ հաշվետության, դրական տեղաշարժ է արձանագրուել նաեւ հավաքագրված հարկերի կառուցուածքում, մասնաւորապէս, աճել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը (շահութահարկ, եկամտահարկ), ինչն ապահովել է առանց հարկերի դրոյքաչափերի փոփոխությանն տնտեսական աճի եւ հարկային վարչարարության բարելաւման, ստուերային շրջանառութեան հարկման հաշուին: Բացի այդ, 2006թ.-ին ծառայութիւնը շարունակել է ուշադրութեան կենտրոնում պահել ռիսկային` մասնաւորապէս, շինարարութեան, հանքարդյունաբերության, տրանսպորտի, առեւտրի եւ հանրային սննդի, գազի, ոլորտները: 2006թ.-ին, ծառայութեան կողմից դատարաններ ներկայացուած բռնագանձման հայցերով կայացուել է 1021 վճիռ, որից 903-ը բաւարարուել է:
  -   Տնտեսութիւն