ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ 2006 Թ.-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ<br /> ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՒԱՐԱՐ»<br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ 2006 Թ.-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՒԱՐԱՐ»

  • 23-01-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին առաջին անգամ հանրապետութեան ազգաբնակչութեան համար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնութեան, ինչպէս նաեւ 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ստոմատոլոգիական օգնութեան տրամադրումն իրականացուել է պետական պատուէրի շրջանակներում: Յունվարի 22-ին վարչապետին ՀՀ Առողջապահութեան նախարարութեան ներկայացրած հաշուետւութեան համաձայն, առողջապահութեան 39,4 մլրդ դրամ (մօտ 107 մլն ԱՄՆ դոլար) կազմող բիւջէից 1 մլրդ դրամը յատկացուել է համակարգի հաստատութիւնները նորագոյն բուժսարքաւորումներով համալրմանը: Շարունակուել է ընտանեկան բժշկութեան համակարգի ներդրումը: Ըստ հաշուետւութեան, 2006թ.-ին հանրապետութիւնում համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Զգալի աշխատանքներ են կատարուել տուբերկուլյոզի դէմ պայքարի 2003-2006թթ.-ի ազգային ծրագրի իրականացման, ոլորտի իրաւական դաշտի բարելաւման ուղղութեամբ: Վարչապետ Անդրանիկ Մարգարեանը յանձնարարել է ուշադրութիւն դարձնել յատկապէս մարզային բուժական հաստատութիւնների զարգացմանը, պետական պատուէրի շրջանակներում դրանց առաւել լայն ըդգրկմանը: Վարչապետը նախարարութեան 2006թ.-ի աշխատանքը գնահատել է «բաւարար»:
  -   Հասարակութիւն