ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 Թ.-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ<br /> ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՎԱՐԱՐ»<br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 Թ.-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է «ԲԱՎԱՐԱՐ»

  • 23-01-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին առաջին անգամ հանրապետության ազգաբնակչության համար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության, ինչպես նաեւ 65 տարեկանից բարձր տարիքային խմբում ստոմատոլոգիական օգնության տրամադրումն իրականացվել է պետական պատվերի շրջանակներում: Հունվարի 22-ին վարչապետին ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն, առողջապահության 39,4 մլրդ դրամ (մոտ 107 մլն ԱՄՆ դոլար) կազմող բյուջեից 1 մլրդ դրամը հատկացվել է համակարգի հաստատությունները նորագույն բուժսարքավորումներով համալրմանը: Շարունակվել է ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը: Ըստ հաշվետվության, 2006թ.-ին հանրապետությունում համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Զգալի աշխատանքներ են կատարվել տուբերկուլյոզի դեմ պայքարի 2003-2006թթ.-ի ազգային ծրագրի իրականացման, ոլորտի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել հատկապես մարզային բուժական հաստատությունների զարգացմանը, պետական պատվերի շրջանակներում դրանց առավել լայն ըդգրկմանը: Վարչապետը նախարարության 2006թ.-ի աշխատանքը գնահատել է «բավարար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play