ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳԻՒՂՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ<br /> ՀԵԼԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ<br />


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳԻՒՂՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ
ՀԵԼԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

  • 23-01-2007 17:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզի Սառնաղբյուր գիւղում նախատեսւում է մարտ ամսին տեղադրել անհատական հելիոհամակարգեր, որոնք հնարաւորութիւն են տալիս արեւի էներգիայից ստացուած ջերմութիւնն օգտագործել կենցաղային կարիքների համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց սարքի հեղինակ, «Տեխնոստանդարտ» ՍՊԸ-ի տնօրէն Վահան Համազասպյանը, հելիոհամակարգերը նպատակահարմար է օգտագործել հիմնականում անհատական տներում եւ ֆերմերային տնտեսություններում: Դրանց հզորութիւնը 300 Վտ-ից մինչեւ 200 կվտ է: Բնակարաններում օգտագործման համար նախատեսուած են 3,5 կվտ-անոց սարքաւորումները: 1 կվտ հզորութիւն ունեցող սարքի արժէքը 300 ԱՄՆ դոլար է: Սակայն, ըստ Վ.Համազասպյանի, եթէ սարքի պահանջարկը աճի, ապա այն կրկնակի կէժանանա: Ըստ նրա, 50 տարուայ երաշխիք ունեցող սարքերը փորձարկման նպատակով արդէն տեղադրուել են Երեւանում, Էջմիածնում եւ Արարատում:
  -   Տնտեսութիւն