ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ<br /> ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ<br />


ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ

  • 19-01-2007 20:00:00   |   |  Տնտեսութիւն
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին Նյու Դելիում կայացել է հայ-հնդկական միջկառավարական յանձնաժողովի չորրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմէն Բայբուրդեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Կրթութեան եւ գիտութեան բնագաւառում ձեռք են բերուել պայմանավորվածություններ Երեւանի պետական լեզուաբանական համալսարանում հինդիի դասաւանդման կենտրոնի հիմնադրման, ինչպէս նաեւ երկու երկրների առաջատար բուհերի միջեւ ուղիղ միջհամալսարանական կապերի հաստատման մասին: Երեւանում տեղեկատուական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրման աշխատանքների նախապատրաստական փուլի իրականացման նպատակով որոշում է կայացուել մօտակայ ամիսներին հնդիկ փորձագէտների պատուիրակութեան Հայաստան այց կազմակերպելու վերաբերեալ: Նիստի ընթացքում քննարկուել են նաեւ առեւտրի եւ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, ֆինանսների, առողջապահութեան եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ ոլոտներում երկկողմ համագործակցութեան եւ հեռանկարային ծրագրերի իրականացմանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը տեղի են ունեցել արտաքին քաղաքական գերատեսչութիւնների խորհրդակցութիւններ: Հանդիպումներին մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը:
  -   Տնտեսութիւն