«Marie Claire Travel» ամսագիրը մեծածաւալ յօդուած է հրապարակել Հայաստանի մասին


«Marie Claire Travel» ամսագիրը մեծածաւալ յօդուած է հրապարակել Հայաստանի մասին

  • 19-07-2011 16:28:46   | Հայաստան  |  Մշակոյթ

«Marie Claire Travel» յայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011թ. յուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածաւալ յօդուած է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացութիւն դէպի Քրիստոնէական Հայաստանի սիրտը» («Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell'Armenia Cristiana») խորագրի ներքոյ: Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգութիւնը, ինչպէս նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը: Յօդուածում առկայ են բարձրորակ լուսանկարներ եւ բազմապիսի տեղեկութիւններ Հայաստան այցելող զբօսաշրջիկների համար: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից։
  -   Մշակոյթ