ԵՐԵՔ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՄՌԱՆԸ կմասնակցեն ՋՈՆ ՍՄԻԹԻ<br /> հիմնադրամի ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ<br />


ԵՐԵՔ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՄՌԱՆԸ կմասնակցեն ՋՈՆ ՍՄԻԹԻ
հիմնադրամի ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

  • 17-01-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի Ջոն Սմիթի անուան հիմնադրամի նախաձեռնած հինգշաբաթյա դասընթացների հայաստանեան մասնակիցների ընտրութեան նպատակով այցով Երեւանում է գտնւում հիմնադրամի փոխնախագահ Քեննեթ Մունրոն: Քաղաքական, տեղական ինքնակառավարման, ինչպէս նաեւ հասարակական ոլորտներում ներգրաւուած 25-35 տարեկան 57 դիմորդներից մրցոյթով կընտրուեն 3-ը, որոնք ամռանը կմեկնեն Անգլիա: Ինչպէս յունվարի 17-ի ասուլիսում յայտնեց Ք.Մունրոն, հիմնադրամի կողմից կազմակերպւող դասընթացների նպատակն է տարբեր երկրների երիտասարդներին ծանօթացնել Անգլիայի ժողովրդավարութեան համակարգին: Նշուեց, որ դասընթացների մասնակիցները միաժամանակ հնարաւորութիւն են ունենում աշխատել երկրի մասնաւոր եւ պետական կառոյցներում: Ք.Մունրոն յայտնեց, որ ԱՊՀ երկրներից մինչ օրս ծրագրին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երիտասարդները: Նա նշեց, որ դասընթացներին մասնակցած հայ երիտասարդները միշտ էլ աչքի են ընկել իրենց բարձր գիտելիքներով: Մեծ Բրիտանիայի Աշխատաւորական կուսակցութեան նախկին առաջնորդ Ջոն Սմիթի անուան հիմնադրամը ստեղծուել է 1995թ.-ին` նրա կնոջ կողմից:
  -   Հասարակութիւն