ՄԷԿ ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ<br /> ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ 2,6%-ՈՎ ԱՃԵԼ է, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 27%-ՈՎ<br /> ՆՈՒԱԶԵԼ<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ 2,6%-ՈՎ ԱՃԵԼ է, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 27%-ՈՎ
ՆՈՒԱԶԵԼ

  • 16-01-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2006թ.-ի յունուար-նոյեմբերին գրանցուել են 2 հազար 762 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 6 հազար 858 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը, 2006թ.-ի դեկտեմբերի 1-ի դրութեամբ, կազմել է, համապատասխանաբար, 53 հազար 736 եւ 52 հազար 66: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2005թ.-ի դեկտեմբերի 1-ի դրութեամբ, գրանցուած են եղել 52 հազար 380 իրաւաբանական անձինք եւ 71 հազար 293 անհատ ձեռնարկատէրեր. մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է մօտ 2,6 %-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը մօտ 27%-ով նուազել է: 2006թ.-ի յունուար-նոյեմբերին լուծարուել են 1 հազար 452 իրաւաբանական անձինք եւ 26 հազար 557 անհատ ձեռնարկատէրեր: 2006թ.-ի նշուած ժամանակահատուածում գրանցուած 2 հազար 762 իրաւաբանական անձինք կատարել են մօտ 16 մլրդ 427,3 մլն դրամի (աւելի քան 39 մլն ԱՄՆ դոլար) ներդրումներ: Միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 151 ձեռնարկութիւնում կատարուել են 1 մլրդ 56,4 մլն դրամի ներդրումներ, իսկ 133 համատեղ ձեռնարկութիւններում` 343,5 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն