ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ<br /> ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ<br /> ՄԵԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ<br />


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՉՈՒԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՒՈՐՈՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ
ՄԵԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

  • 16-01-2007 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սահմանադրական դատարանը յունվարի 16-ի դռնբաց նիստում բանաւոր ընթացակարգով քննեց Ազգային Ժողովի 30 պատգամաւորների դիմումի հիման վրայ վարոյթ ընդունուած գործը: Վիճարկվում էր «Հանրային ծառայութիւնները կարգաւորող մարմնի մասին» ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածի 2-րդ նախադասութիւնում ամրագրուած դրույթի սահմանադրականության հարցը: Նոյն օրը հրապարակուած վճռի համաձայն, ՍԴ-ն ՀՀ Սահմանադրութեանը համապատասխանող ճանաչեց այն դրույթը, համաձայն որի յանձնաժողովի սահմանած սակագների մեծութիւնները դատական կարգով փոփոխման ենթակայ չեն: Միաժամանակ, ՍԴ-ն սահմանադրութեան 18-րդ յօդուածի 1-ին մասին եւ 43-րդ յօդուածի 2-րդ մասին հակասող եւ անվաւեր ճանաչեց նոյն նախադասութիւնում ամրագրուած դրույթը, ըստ որի սակագների մեծութիւնները դատական կարգով բողոքարկման ենթակայ չեն:
  -   Տնտեսութիւն