ՅՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ «ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ<br /> IP ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ «ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՎՃՌԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ
IP ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

  • 16-01-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իր մենաշնորհային դիրքերը դեռեւս պահպանող «արմէնտել» ընկերութիւնը մտադիր է յունվարի 25-ից անջատել ինտերնետային հեռախօսակապի (IP) ծառայութիւններ մատուցող ընկերութիւնների կապը: Այս մասին հուվարի 16-ին լրագրողներին տեղեկացրեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Օլեգ Բլիզնյուկը: Նա նշեց, որ ըստ թիւ 60 լիցենզիայի IP ծառայութիւնների մատուցումը հանդիսանում է «արմէնտել»-ի մենաշնորհը, ինչը վերահաստատել է նաեւ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի վերջերս ընդունուած որոշմամբ: Անօրինական որակելով Հայաստանում առկայ շուրջ 300 IP ընկերութիւնների գործունէութիւնը, Օ.Բլիզնյուկը միաժամանակ նշեց, որ «արմէնտել»-ը պատրաստ է նրանց հետ դիլերային պայմանագրեր կնքել, ինչը այդ ընկերութիւններին հնարաւորութիւն կտայ IP ծառայութիւններ մատուցել օրինական կարգով: Նա հերքեց այն լուրերը, թէ իբր վերացնելով մրցակցութիւնը, «արմէնտել»-ը բարձրացնելու է IP ծառայութիւնների սակագները:
  -   Տնտեսութիւն