ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇԱՏ ԴԺՈՒԱՐՈՒԹԵԱՄԲ ԵՆ<br /> ԼՐԱՑՎՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՇԱՏ ԴԺՈՒԱՐՈՒԹԵԱՄԲ ԵՆ
ԼՐԱՑՎՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ

  • 16-01-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում թափուր աշխատատեղերը կամ շատ դժուարութեամբ են լրացվում, կամ էլ ընդհանրապես չեն լրացվում: Այս մասին յունվարի 16-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան «Զբաղվածության պետական ծառայութիւն» գործակալութեան պետ Սոնա Յարութիւնեյանը: Ըստ նրա, դրա հիմնական պատճառն այն է, որ չկան աշխատաշուկայում պահանջւող մասնագէտներ` էլեկտրաեռակցողներ, գազաեռակցողներ, կռունկավարներ, փականագործներ եւ այլն: Ըստ նրա, եթէ Երեւանում թափուր աշխատատեղերի մեծ մասը բանուորական մասնագիտութիւնների գծով են, ապա մարզերում առկայ են մանկավարժների, բժիշկների թափուր տեղեր: Ս.Յարութիւնեյանը յայտնեց նաեւ, որ 2006թ.-ի նոյեմբերից իրականացyող «Ձեռնարկատիարական գործունէութեան պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցութեան տրամադրում» ծրագրի շրջանակներում գործակալութիւնը համագործակցելու է Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամի հետ: Այդ համագործակցութեան շնորհիւ հնարաւոր կլինի համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկուած գործազուրկներին ձեռնարկատիրական գործունէութիւն սկսելու համար վարկեր տալ: Նշուեց նաեւ, որ «Մասնագիտական ուսուցում» ծրագրի շրջանակներում 2006թ.-ին 25 մասնագիտութիւնների գծով ուսուցման ծրագրերում ընդգրկուել են 1050 գործազուրկներ, որոնցից 100-ը ուսուցումն աւարտելուց յետոյ անմիջապէս ապահովել են աշխատանքով: 2005թ.-ին ուսուցում անցածներից 2006թ.-ի ընթացքում աշխատանքի է տեղաւորուել նրանց շուրջ 70%-ը:
  -   Հասարակութիւն