ՀՀ ՍԴ-Ն ՔՆՆԵՑ ԱԺ-Ի 30 ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ<br /> ՎԱՐՈՅԹ ԸՆԴՈՒՆՈՒԱԾ ԳՈՐԾԸ<br />


ՀՀ ՍԴ-Ն ՔՆՆԵՑ ԱԺ-Ի 30 ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ
ՎԱՐՈՅԹ ԸՆԴՈՒՆՈՒԱԾ ԳՈՐԾԸ

  • 16-01-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սահմանադրական դատարանը յունվարի 16-ի նիստում քննեց Ազգային Ժողովի 30 պատգամաւորների դիմումի հիման վրայ վարոյթ ընդունուած գործը: Ըստ այդմ վիճարկվում էր «Հանրային ծառայութիւնները կարգաւորող մարմնի մասին» օրէնքի 12-րդ յօդուածի դրույթի սահմանադրականության հարցը: Նշուած յօդուվածում, մասնաւորապէս, ամրագրուած է, որ կարգաւորող մարմնի կողմից սահմանուած սակագների մեծութիւնները դատական կարգով բողոքարկման ենթակայ չեն: Շուրջ 2 ժամ տեւած լսումների աւարտին ՍԴ-ն հեռացաւ դռնփակ խորհրդակցութեան` գործով վճիռ կայացնելու համար: Դիմող կողմի ներկայացուցչի` «Օրինաց երկիր» խմբակցութեան անդամ Յովհաննէս Մարգարեանի հիմնաւորմամբ, վիճարկւող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրութեան մի շարք յօդուածներին, որոնցից առանցքայինը յօդուած 18-րդն է, ըստ որի, մասնաւորապէս, իւրաքանչիւր ոք ունի իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան իրաւունք: Ըստ պատգամաւորի, նշանակովի 5 անդամից բաղկացած Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին վերապահուած է աննախադէպ գերակայ իրաւունք` որոշելու հանրային ծառայութիւնների սակագներ, որոնց մեծութիւնները չեն կարող բողոքարկուել թէ սպառողների, թէ տուեալ ծառայութիւններ մատուցողների կողմից: Նա նաեւ նկատեց, որ թէեւ օրէնքով նախատեսուած է, որ յանձնաժողովը կարող է վերանայել սակագները սահմանող սեփական որոշումները, սակայն նման քայլի չի դիմել այն դէպքում, երբ սակագների հաշուարկման հիմքում ընկած արտարժոյթի փոխարժեքը վերջին շուրջ 2 տարիների ընթացքում զգալի փոփոխութիւնների է ենթարկուել: Նա ՍԴ-ից խնդրեց սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր ճանաչել գործող օրէնքի վերոհիշյալ դրույթը: Պատասխանող կողմ ճանաչուած ԱԺ-ի ներկայացուցչի` աշխատակազմի Օրէնսդրութեան վերլուծութեան վարչութեան պետ Աշոտ Խաչատրեանի, համոզմամբ, վիճարկւող դրույթը ՀՀ Սահմանադրութեանը չի հակասում: Միաժամանակ նա ընդունեց, որ այն «գուցէ ձեւակերպման իմաստով» հակասում է ՀՀ Սահմանադրութեան 18-րդ յօդուածով ամրագրուած իրաւունքներին: Ըստ Ա.Խաչատրեանի, միջազգային պրակտիկայի ուսումնասիրութիւնը եւս վկայում է, որ սակագների մեծութիւնը այլ երկրներում բողոքարկման ենթակայ չէ: Նրա կարծիքով, հակառակ դէպքում սակագին սահմանելու գործառոյթը անկախ կարգաւորող մարմնից կանցնի դատարանին: «Այլ հարց է, որ դատական կարգով կարող են բողոքարկուել սակագնի մեծութեան ձեւաւորման մեթոդոլոգիան եւ սկզբունքները»,- նշեց ԱԺ-ի ներկայացուցիչը:
  -   Տնտեսութիւն