ՀՈՒՎԱՐԻ 17-ԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՌՈՍՍԻՆԻԻ «ՎԵՐՋԻՆ ՄԵՍՍԱ»-Ն<br />


ՀՈՒՎԱՐԻ 17-ԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՏԱՆԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՌՈՍՍԻՆԻԻ «ՎԵՐՋԻՆ ՄԵՍՍԱ»-Ն

  • 16-01-2007 15:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը յունվարի 17-ին կկայանայ ՀՀ ժողովրդական արտիստուհի Սւետլանա Նաւասարդեանի, «Հովեր» կամերային երգչախմբի եւ «Սոլո» կվարտետի համատեղ համերգը: Համերգին կհնչի Ռոսինիի «Վերջին մեսսա» ստեղծագործութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Յովհաննիսեանը, այս գործը Հայաստանում քիչ է կատարուել: «Վերջին մեսսա»-ն հրաշք ստեղծագործությունն է: Ի տարբերութիւն միւս մեսսաների, սրանում աւելի շատ լուսաւոր եւ պայծառ հոգի կայ: Մենք ամէն ինչ կանենք, որպէսզի արուեստասէր հասարակայնութեանը բարձր մակարդակով ներկայացնենք այդ գործը»,- նշեց Ս.Յովհաննիսեանը:
  -   Մշակոյթ