50 ՏԱՐՈՒՑ ԱՒԵԼԻ ՇԱՀԱԳՈՐԾՒՈՂ ՇԷՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԷՆ ՊԷՏՔ Է<br /> ԿԱՌՈՒՑՈՒԵՆ ՆՈՐԵՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ<br />


50 ՏԱՐՈՒՑ ԱՒԵԼԻ ՇԱՀԱԳՈՐԾՒՈՂ ՇԷՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԷՆ ՊԷՏՔ Է
ԿԱՌՈՒՑՈՒԵՆ ՆՈՐԵՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ

  • 15-01-2007 20:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է բազմաբնակարան շէնքերի գոյքագրում` յետագայում դրանց արդիականացմանն ուղղուած երկարաժամկէտ ծրագիր մշակելու նպատակով: Այս մասին յունվարի 15-ի ասուլիսում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արէեանը: Նրա խօսքերով, մայրաքաղաքում այսօր առկայ են 4567 բազմաբնակարան շէնքեր, որոնցից 20-ը` շահագործվում է 10 տարի, 665-ը` 11-20, 1242-ը` 21-30, 1252-ը` 31-40, 877-ը` 41-50 տարի, իսկ 474-ը` 50 տարուց աւելի: Ըստ Կ.Արէեանի, վերջիններիս փոխարէն նախատեսւում է կառուցել նոր շէնքեր: Կ.Արէեանը յայտնեց, որ 2003թ.-ին իրականացուել են մայրաքաղաքի վթարային շէնքերի ուսումնասիրութեան աշխատանքներ: Ըստ այդմ, 86-ը ճանաչուել են 3-րդ աստիճանի վթարային շէնքեր, 15-ը` 4-րդ աստիճանի: Փոխքաղաքապետի խօսքերով, 2007թ.-ի յունվարի դրութեամբ 2 մլրդ դրամով (մօտ 5,4 մլն ԱՄՆ դոլար) ամրացուել են 3-րդ աստիճանի վթարայնութեան 28 շէնքեր: Այս տարի կամրացուեն 3-րդ աստիճանի վթարայնութեան եւս 8 շէնք, որի համար պետբիւջէից յատկացուել է 620 մլն դրամ: Նշուեց նաեւ, որ այս տարի շահագործման կյանձնուի 3 բնակելի շէնքեր ներկայումս Աջափնեակ համայնքի 4-րդ աստիճանի վթարայնութեան նույնաքանակ շէնքերում բնակուողների համար:
  -   Տնտեսութիւն