ՎԵՐԱԿԱՆԳՆՒՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ<br />


ՎԵՐԱԿԱՆԳՆՒՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

  • 12-01-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Վրաստանի գրողների միութիւնների միջեւ մօտ օրերս կստորագրուի առաջիկայ մի քանի տարիների համագործակցութեան նոր ծրագիր: Այս մասին յունվարի 12-ին «Ուրբաթ» ակումբում Վրաստանի Գրողների միութեան նախագահ Մաղվալա Գոնաշվիլու հետ համատեղ ասուլիսում յայտնեց Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանեանը: Ըստ նրա, վերջին տարիներին արդէն քայլեր են ձեռնարկուել հայ-վրացական գրական կապերը վերականգնելու ուղղութեամբ: Մասնաւորապէս, Հայաստանում եւ Վրաստանում 2006թ.-ին անցկացուել են հայ եւ վրացական պոեզիայի օրեր: Նշուեց, որ այս տարի վրացերենով կհրատարակուի «Հայ պոեզիայի անթոլոգիան», իսկ հայերէնով` «Վրաց պոեզիայի անթոլոգիան»: ՀԳՄ-ի նախագահը յայտնեց, որ ոչ միայն վերականգնվել են վրաց, այլեւ ռուս եւ պարսիկ գրողների հետ գրական կապերը: Ըստ նրա, այս տարի կկազմակերպուեն հայ գրողների հանդիպումներ ուկրաինացի, ռումինացի եւ լիբանանցի գործընկերների հետ: Երկու երկրների գրողների միություննների նախագահներն անդրադարձան նաեւ հանրակրթական դպրոցներում գրականութեան դասաւանդման հարցին: Լ.Անանեանի խօսքերով, հայկական դասագրքերում ժամանակակից գրականութիւնը անտեսուած է, եւ այդ պատճառով աճող սերունդը ծանօթ չէ հայ ժամանակակից գրողներին: Լ.Անանեանի կարծիքով, եթէ այդպէս շարունակուի, ապա «բարեփոխումների եվրոպականացմանը տրվելով կը կորցնենք մեր ազգային դպրոցի աւանդոյթները»: Ըստ Մ.Գոնաշվիլու, ի տարբերութիւն Հայաստանի, Վրաստանի դպրոցական դասագրքերում ընդգրկուած են վրաց ժամանակակից գրողների գործերը:
  -   Մշակոյթ