ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՈՒԱԶԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԾԱՒԱԼԸ
10-01-2007 14:26:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին նուազում
են մարդասիրական օգնութեան գծով Հայաստան ներկրւող դեղերի
ծաւալները: Այսպէս, եթէ 2005թ.-ին ԱՄՆ-ից ստացուել էր աւելի քան 1
մլրդ 111 մլն դրամի դեղորայք, ապա 2006թ.-ին` մօտ 931 մլն 889
հազար դրամի (մօտ 25 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին յայտնեց ՀՀ առողջապահութեան փոխնախարար Թաթուլ Յակոբեանը:
Ըստ նրա, դրան զուգահեռ աճում է Հայաստան ներմուծվող դեղերի
ծաւալը. վերջին 3 տարիներին այն աճել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարով.
2004թ.-ին ներմուծուել է 22,1 մլն դոլարի, 2005թ.-ին` 26,2 մլն
դոլարի, իսկ 2006թ.-ին` մօտ 30 մլն դոլարի դեղորայք:
Թ.Յակոբեանը նշեց նաեւ, Հայաստանում գրանցուած 3450 դեղերից եւ
կենսաակտիվ հավելումներից 750-ը գրանցուել է 2006թ.-ին: Ներկայումս
հանրապետութիւնում գործում են 12 դեղարտադրողներ եւ կենսաակտիվ
հաւելումներ արտադրող 2 կազմակերպութիւններ:
Ըստ փոխնախարարի, անցեալ տարի ՀՀ Առողջապահութեան
նախարարութեան կողմից տրուել է դեղատնային գործունէութիւն
իրականանացելու 1323 արտօնագիր: