ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՈՒԱԶԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ<br /> ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԾԱՒԱԼԸ<br />


ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՈՒԱԶԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԳԾՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԾԱՒԱԼԸ

  • 10-01-2007 14:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին նուազում են մարդասիրական օգնութեան գծով Հայաստան ներկրւող դեղերի ծաւալները: Այսպէս, եթէ 2005թ.-ին ԱՄՆ-ից ստացուել էր աւելի քան 1 մլրդ 111 մլն դրամի դեղորայք, ապա 2006թ.-ին` մօտ 931 մլն 889 հազար դրամի (մօտ 25 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ առողջապահութեան փոխնախարար Թաթուլ Յակոբեանը: Ըստ նրա, դրան զուգահեռ աճում է Հայաստան ներմուծվող դեղերի ծաւալը. վերջին 3 տարիներին այն աճել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարով. 2004թ.-ին ներմուծուել է 22,1 մլն դոլարի, 2005թ.-ին` 26,2 մլն դոլարի, իսկ 2006թ.-ին` մօտ 30 մլն դոլարի դեղորայք: Թ.Յակոբեանը նշեց նաեւ, Հայաստանում գրանցուած 3450 դեղերից եւ կենսաակտիվ հավելումներից 750-ը գրանցուել է 2006թ.-ին: Ներկայումս հանրապետութիւնում գործում են 12 դեղարտադրողներ եւ կենսաակտիվ հաւելումներ արտադրող 2 կազմակերպութիւններ: Ըստ փոխնախարարի, անցեալ տարի ՀՀ Առողջապահութեան նախարարութեան կողմից տրուել է դեղատնային գործունէութիւն իրականանացելու 1323 արտօնագիր:
  -   Հասարակութիւն