ԿԱՅԱՑԱՒ ՄԶՄԿ-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՎԵՑ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ<br />


ԿԱՅԱՑԱՒ ՄԶՄԿ-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՎԵՑ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

  • 10-01-2007 13:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 10-ին կայացաւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հրատարակած 6 գրքերի շնորհանդէսը: Դրանցում, մասնաւորապէս, ամփոփուած են տարբեր ծրագրերի շրջանակներում փորձագիտական խմբերի կողմից իրականացուած վերլուծութիւնները, հետազօտութիւնների արդիւնքները, կենտրոնի կողմից կազմակերպուած միջազգային համաժողովների աշխատանքների հաշուտւութիւնները: ՄԶՄԿ-ի գործադիր տնօրէն Թեւան Պողոսեանի խօսքերով, կենտրոնի կողմից հրատարակուել են նաեւ «համառոտագրեր, որոնցից իւրաքանչիւրը սուր քննադատական լեզւով անդրադառնում է մի թեժ հարցի եւ առաջարկում այդ հարցի վերաբերեալ այլընտրանքային լուծում»: Նա նշեց, որ այդ գրքերը չեն վաճառուելու, այլ բաժանուելու են բոլոր գրադարաններին եւ բուհերին: Անդրադառնալով հրատարակուած գրքերից մէկին` «Հայ-թուրքական հասարակական դիւանագիտութեան ծրագրեր. Լաւագոյն փորձի վերլուծութիւն» աշխատութեանը, Թ.Պողոսեանը նշեց, որ ՄԶՄԿ-ի փորձագետները կարեւորել են օբյեկտիվ իրականութիւնն ու երեւույթների պատճառահետեւանքային կապերը: Ըստ նրա, կոնկրետ օրինակներով առանձնացուել են այն բոլոր մեթոդները, որոնք օգտակար կարող են լինել հասարակական դիւանագիտութեան ապագայ նախաձեռնություններում:
  -   Հասարակութիւն