ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 10-ին կայացաւ
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հրատարակած 6
գրքերի շնորհանդէսը: Դրանցում, մասնաւորապէս, ամփոփուած են տարբեր
ծրագրերի շրջանակներում փորձագիտական խմբերի կողմից իրականացուած
վերլուծութիւնները, հետազօտութիւնների արդիւնքները, կենտրոնի
կողմից կազմակերպուած միջազգային համաժողովների աշխատանքների
հաշուտւութիւնները:
ՄԶՄԿ-ի գործադիր տնօրէն Թեւան Պողոսեանի խօսքերով, կենտրոնի
կողմից հրատարակուել են նաեւ «համառոտագրեր, որոնցից իւրաքանչիւրը
սուր քննադատական լեզւով անդրադառնում է մի թեժ հարցի եւ
առաջարկում այդ հարցի վերաբերեալ այլընտրանքային լուծում»: Նա
նշեց, որ այդ գրքերը չեն վաճառուելու, այլ բաժանուելու են բոլոր
գրադարաններին եւ բուհերին:
Անդրադառնալով հրատարակուած գրքերից մէկին` «Հայ-թուրքական
հասարակական դիւանագիտութեան ծրագրեր. Լաւագոյն փորձի
վերլուծութիւն» աշխատութեանը, Թ.Պողոսեանը նշեց, որ ՄԶՄԿ-ի
փորձագետները կարեւորել են օբյեկտիվ իրականութիւնն ու
երեւույթների պատճառահետեւանքային կապերը: Ըստ նրա, կոնկրետ
օրինակներով առանձնացուել են այն բոլոր մեթոդները, որոնք օգտակար
կարող են լինել հասարակական դիւանագիտութեան ապագայ
նախաձեռնություններում: