2006 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ<br /> ԳՆԵՐԸ 2,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2006 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ
ԳՆԵՐԸ 2,9%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 08-01-2007 14:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի դեկտեմբերին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 5,2%-ով, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 6,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,5%-ով, իսկ ծառայութիւնների սակագներինը` 5,3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2006թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 1,6% գնաճ, ինչը հիմնականում պայմանաւորուել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: 2006թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 3,1% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները նշուած ժամանակահատուածում նուազել են 0,6%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում արձանագրուել է սակագների 0,2% աճ: 2006թ.-ին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,4%` նախորդ տարուայ 0,05% նուազման դիմաց: 2005թ.-ի համեմատ 2006թ.-ին սպառողական գներն աճել են 2,9%-ով, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2,9%, ծառայութիւնների սակագներինը` 4%-ով: 2006թ.-ի դեկտեմբերին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105,3%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 105,8%, ոչ պարենային ապրանքներինը` 102,4%, ծառայութիւնների սակագներինը` 105,9%:
  -   Տնտեսութիւն