88 տարեկան հասակում վախճանուել է բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրեյդի թոռ Լուսյեն Ֆրեյդը: Այն մասին յայտնում է Forbes-ը:
Ֆրեյդը ծնուել է Գերմանիայում 1922թ.-ին: 10 տարի անց ընտանիքը, նացիստների հետապնդումից վախենալով, մեկնել է Մեծ Բրիտանիա:
Ֆրեյդը ռէալիզմի ներկայացուցիչ է, պորտրետիստ եւ իր ժամանակաշրջանի յաջողուած նկարիչներից է համարւում:
Յուղարկաւորութեան տեղի եւ ժամանակի մասին ոչինչ չի հաղորդւում: