Շուէդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կ'այցելի Հայաստան


Շուէդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը կ'այցելի Հայաստան

  • 11-06-2011 11:53:34   | Հայաստան  |  Քաղաքական
Յունիսի 13-14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի հրաւէրով պաշտօնական այցով Հայաստան կ'այցելի Շուէդիայի Թագաւորութեան արտգործնախարար Կարլ Բիլդտը (Carl Bildt): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, այցի ընթացքում նախատեսուած էն Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի հետ: Նախատեսւում է քննարկել հայ-շուէդական համագաործակցութեան յետագայ ընլդայնմանն առնչուող հարցեր, Հայաստան-եմ յարաբերութիւնների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցութիւնների ներկայիս փուլը, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:
  -   Քաղաքական