Խաչիկ. Յարութիւնեան . «Որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դէմ, միեւնոյն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում


Խաչիկ. Յարութիւնեան . «Որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դէմ, միեւնոյն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում

  • 23-07-2011 14:37:41   | Հայաստան  |  Քաղաքական
Հակ-կոալիցիայ երկխօսութիւնից ի սկզբանէ եւ իշխանութիւնը եւ ընդդիմութիւնը ունէին աւելի քիչ ակնկալիքներ: Այս մասին յուլիսի 23-ի ասուլիսում նշեց Օրինաց Երկիր կուսակցութեան խմբակցութեան պատգամաւոր Խաչիկ Յարութիւնեանը: «Մեր կուսակցութիւնը ողջունում է բանակցութիւների այս ձեւաչափը, քանի որ Օեկ-ը միշտ հանդէս է եկել քաղաքական դաշտի բոլոր խնդիրները քաղաքակիրթ կերպով լուծելու նախաձեռնութեամբ, ժամանակն է, որ իշխանութիւն-ընդդիմութիւն հակամարտութիւնը կարգաւորուի ոչ թէ ծայրայեղ քայլերի, այլ սեղանի շուրջ բանակցութիւնների միջոցով: Եւ եթէ Լեւոն Տէր-պետրոսեանը ծառացած խնդիրները 2008-ին փորձեր լուծել ոչ թէ հրապարակում, այլ բանակցային սեղանի շուրջ, մարտի 1-ի դէպքերը տեղի չէին ունենայ»,- նշեց Յարութիւնեանը: «Ընդդիմութիւն-իշխանութիւն երկխօսութիւնը նոր ձեւաւորուող մշակոյթ է Հայաստանում, եւ եթէ այն արդիւնքներ ունենա, ապա դրական կ'անդրադառնայ երկրի թէ ներկային, թէ ապագային»,- ասեց պատգամաւորը, աւելացնելով, որ «բանակցութիւնների առաջին փուլում քննարկուել են Հակ-ի կողմից առաջարկուած բոլոր հարցադրումնէը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրութիւններին, մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկայ»: Խաչիկ Յարութիւնեանը նշեց, որ թէեւ օրակարգը դեռեւս ձեւաւորուած չէ, սակայն յուլիսի 26-ին նախատեսուած հանդիպմանը այս խնդիրը կը քննարկուի: Իսկ որտեղ կը կայանայ հանդիպումը, իրենց համար նշանակութիւն չունի: Լրագրողների այն հարցին, թէ արդեօք իրենք չեն կարծում, որ այս բանակցութիւնները միտուած են Հակ-ին խորհրդարան բերելուն, պատգամաւորը պատասխանեց, որ նրանց խորհրդարանում յայտնուելը հնարաւոր է համարում այն պատճառով, որ Հակ-ն ունի կողմնակիցների մեծ բանակ: Իսկ թէ Հակ-ը խորհրդարանում կը յայտնուի Օեկ-ի կամ մէկ այլ քաղաքական ուժի փոխարէն Խ.Յարութիւնեանն ասեց. «որքան էլ քաղաքական ինչ-որ ուժեր աշխատեն մեր դէմ, միեւնոյնն է մենք մեր տեղն ունենք քաղաքական դաշտում դեռեւս 1999թ.-ից եւ կ'ապացուցենք դա գալիք ընտրութիւններում»: Միլանայ Սարգսեան
  -   Քաղաքական