Արամ Յարութիւնեան. «Երկխօսութիւնն ուշացած է. այն պէտք է լինէր մարտի 1-ից առաջ»


Արամ Յարութիւնեան. «Երկխօսութիւնն ուշացած է. այն պէտք է լինէր մարտի 1-ից առաջ»

  • 23-07-2011 14:37:42   | Հայաստան  |  Քաղաքական
Ընդդիմութիւնն ու իշխանութիւնն օգնում են միմեանց կանգուն մնալու համար: Հակ-իշխանութիւն երկխօսութեանը նման որակում տուեց «Ազգային համաձայնութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Յարութիւնեանը յուլիսի 23-ի ասուլիսում: Ըստ նրա երկխօսութիւնն ուշացած է, քանի որ այն պէտք է լինէր մարտի 1-ից առաջ: «Իշխանութիւնը շատ աւելի լաւ է պատրաստուած երկխօսութեանը եւ յայտարարում է, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը»: Ըստ Ա. Յարութիւնեանի, կը գայ մի պահ, երբ երկխօսութիւն այլեւս չի լինի. «Այդ ժամանակ կ'առաջանայ նաեւ երրորդ ուժը, որի բաղադիչներից ենք նաեւ մենք: Անկախ ամէն ինչից մենք ընտրութիւններին մասնակցելու ենք», ասաց նա, աւելացնելով, «Երկխօսութիւնը կ'աւարտուի այն ժամանակ, երբ Լեւոն Տէր-պետրոսեանը կը զգայ, որ պէտք է զբաղուի անհատական քարոզարշաւով»,- ասաց նա, յաւելելով, որ արտահերթ ընտրութիւնների վտանգ չի տեսնում: «Հակ-ն արտահերթ ընտրութիւն էլի կը պահանջի. բայց նրանք սպառուած են, քանի որ երեք տարի է նոյն բանն են պահանջում»: Իսկ այն հարցին թէ «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեանը նա տեսնում է այդ կազմում Ա. Յարութիւնեանը պատասխանեց. «Նրանք շատ աւելի բաց են գործում, բայց իրենց համար մի փոքր բարդ կը լինի, քանի որ եղել են Հհշ-ի կազմում: Ես չեմ բացառում նրանց հետ համագործակցութիւնը»: Վերջում անդրադառնալով Ղարաբաղի հարցին, կուսակցութեան ղեկավարը նշեց, որ այդ հարցում լուրջ առաջխաղացում չի լինելու: «Ես համոզուած եմ, որ խնդիրը չի լուծուելու եւ նոյնիսկ ձեր թոռնիկն է իմ թոռնիկին այդ նոյն հարցը տալու»,- ասաց նա: Ըստ նրա պէտք է ուժեղացնել մեր երկիրը ներսից: «Մեր խնդիրները ներսում են, ոչ թէ` դրսում»,- եզրափակեց Ա. Յարութիւնեանը: Նաիրա Յովհաննիսեան
  -   Քաղաքական