Սերժ Սարգսեանի ցաւակցական հեռագիրը Օսլոյում եւ Ուտոյայ կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կապակցութեամբ


Սերժ Սարգսեանի ցաւակցական հեռագիրը Օսլոյում եւ Ուտոյայ կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կապակցութեամբ

  • 23-07-2011 17:01:18   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Նորին Մեծութիւն Նորվեգիայի Թագաւոր Յարալդ V-ին եւ Նորվեգիայի Թագաւորութեան վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում եւ Ուտոյայ կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների կապակցութեամբ, որի արդիւնքում զոհուել են տասնեակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսեանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին եւ կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խօսքով, այդ դատապարտելի ոճրագործութիւնները եւս մէկ անգամ ընդգծում են միջազգային հանրութեան կողմից անհանդուրժողականութեան դէմ վճռական պայքար մղելու անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական