Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ


Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

  • 23-07-2011 17:01:18   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ին եւ Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին եւ կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play