Իւրայ Մովսիսեանի գոլը չօգնեց «Կրասնոդարին»


Իւրայ Մովսիսեանի գոլը չօգնեց «Կրասնոդարին»

  • 25-07-2011 13:39:50   | Ռուսաստան  |  Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի առաջնութիւնում կայացան 17-րդ տուրի հանդիպումները: «Կրասնոդարը», որտեղ հանդէս է գալիս Հայաստանի ազգային հաւաքականի առաջատար յարձակուող Իւրայ Մովսիսեանը, Նալչիկում հիւրընկալուեց տեղի «Սպարտակին»: Հանդիպման մինչեւ 88-րդ րոպէն «Կրասնոդարը», Եւգենի Շիպիցինի եւ Մովսիսեանի խփած գնդակների շնորհիւ, հաշուի մէջ առաջ էր անցել երկու գնդակի տարբերութեամբ, սակայն յետագայում նոյնքան գնդակ ընդունելով սեփական դարպասը` ձեռքից բաց թողեց յաղթանակը: Յաւելենք, որ այս ոչ-ոքիից յետոյ «Կրասնոդարը» ընթանում է 9-րդ հորիզոնականում եւ իր ակտիւում ունի 22 միաւոր:
  -   Սպորտ