Վահրամ Աթանէսեան. Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրուած կը լինի ուժի չկիրառման մասին պարտաւորութիւն


Վահրամ Աթանէսեան. Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրուած կը լինի ուժի չկիրառման մասին պարտաւորութիւն

  • 10-06-2011 18:09:20   | Հայաստան  |  Քաղաքական
«Մենք պէտք է որպէս սկզբունք ընդունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների յայտարարութիւնը, որտեղ առաւելագոյն յորդորը, որ արւում է բանակցող կողմերին, դա Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան գալն է»,- յունիսի 10-ին Երեւանում լրագրողներին ասաց ԼՂՀ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանէսեանը: Նա խորհուրդ տուեց առաջ չընկնել եւ ինչ-ինչ տարբերակներ չքննարկել, քանի որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մանրամասնութիւնների մասին այսօր չի խօսւում: Ըստ նրա, սկզբունքների շուրջ համաձայնութիւն չի լինի, որովհետեւ Ադրբեջանը չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ արձանագրուած կը լինի ուժի չկիրառման մասին պարտաւորութիւն: «Իսկ եթէ Ադրբեջանը դրան համաձայնի, ապա դա կը նշանակի, որ Ադրբեջանը ճանապարհ է բացում Լղհ-ի փաստացի անկախութեան միջազգայնացման համար, որին կարող էն հետեւել կողմերին հետաքրքրող միւս բոլոր հարցերի քննարկումները», -ասաց Վ.Աթանէսեանը:
  -   Քաղաքական